Վանի աշխարահակալ տերություն

Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետրանքները:

Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա. 764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում. կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության։

Պատմել չորս ծովերի տերության մասին:

Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով … Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկա

Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:

Արգիշտի առաջին (մոտ. մ. թ. ա. 827 — մոտ. մ. թ. ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի I-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։Արագիշտի I-ը Հիմնեց բազմաթիվ բնակավայրեր։Դրանցից մեկն է Էրեբունին (Ք․ ա․ 782թ․) հետագայում հայաստանի մայրաքաղաքը Երևանը։Դրանից վեց տարի անց Արարտյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց ՝ Արգիշտիխինկիլին (Հին մայրաքաղաք Արմավիր Հարևանությամբ)։Դրանք դարձան Արգիշտի I-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Սարդուրի II-որդ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի I-ի թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի II-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։Նրա տերության ժամանակ Վանը ունեցել է տարցքների աճ։Հյուսիսում նրա տիրությունը հասնւոմ էր Սև ծով ՝ ներառելով Կուլխա երկիրը։Տերության Հյուսիսարևելյան հատվածը հասնում էր Կուր գետին։Առաջին անգամ սեպագիր արձանգրություներում Արցախը։