Բանջարեղեների օգտակար հատկություներ

Բանջարեղենն անփոխարինելի, համեղ և շատ օգտակար սննդամթերք է. սննդարար արժեքը պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով։ Բանջարեղենը պարունակում է շատ ջուր. օրինակ՝ հազարի տերևներում՝ 96%, կարտոֆիլի պալարներում՝ 80%, և այլն։ Բանջարեղենը հարուստ է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, հանքային աղերով, սպիտակուցներով, տարբեր օրգանական թթուներով, ածխաջրերովճարպերով, բուրավետ նյութերով, եթերայուղերով. օրինակ՝ կարտոֆիլը շատ հարուստ է օսլայով, ճակնդեղը՝ շաքարովկաղամբը՝ C վիտամինով, գազարը՝ կարոտինով (A-նախավիտամին), խավրծիլը՝ օրգանական թթուներով, կանաչ ոլոռը՝ սպիտակուցներովսամիթը՝ բուրավետ նյութերով։ Այդ պատճառով սննդի օրաբաժնում անհրաժեշտ է որքան հնարավոր է բանջարեղենի շատ տեսակներ ընդգրկել՝ թարմ, եփած։ Բանջարեղենը յուրօրինակ համ ու բուրմունք է տալիս կերակուրներին։ Բանջարեղենի սննդարար արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել և եփել։ Օգտագործելուց առաջ բանջարեղենը պետք է լավ լվանալ հոսող սառը ջրով, որովհետև նրա մակերեսը կարող է ախտահարված լինել մանրէներով, այդ թվում՝ աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, որդերի ձվերով։