Իմ հերոսը

Իմ կարծիքով իմ հեթանոսական հերոսը Արամն է։ Արամը Գեղամի թոռն էր,  Գեղամը Հայկի թոռն է։Արամը նեղվելով շրջակա ազգերի ու ցեդերի ասպատակություններից, իր ընտանի քաջ և աղեղնավոր մարդկանցից հավաքում է շուրջ 50 հազար հոգի, որոնք բոլորն էլ վարժ նիզակավորներ էին, հմուտ նետաձիգներ, ուժեղ և անվեհեր երիտասարդ մարտիկներ։ Հայաստանի սահմանների մերձակայքում Արամը հանդիպում է մեդացի (մարացի)1 երիտասարդ զինվորների մի զորախմբի, որի առաջնորդն ու հրամանատարն էր ոմն Նյուքար Մադես, մի հպարտ ու ռազմասեր մարդ։ Նյուքար Մադեսն արդեն մի քանի անգամ արշավել ու ասպատակել էր Հայոց աշխարհը և իր ձիերի սմբակներով ոտնակոխ արել երկրի բոլոր սահմանները և երկու տարի Հայաստանը ենթարկել իրեն։

Արամը հանկարծակիի է բերում թշնամուն։ Արևածագից առաջ Արամն իր զորքով անսպասելի հարձակում է գործում մեդական զորքի վրա, գլխովին ջախջախում, իսկ նրա առաջնորդին՝ Նյուքար Մադեսին, գերում և ձերբակալելով բերում Արմավիր։ Այստեղ Արամի հրամանով Նյուքար Մադեսին հանում են քաղաքի աշտարակի ծայրը, երկաթե ցից մեխելով ճակատի մեջ, գամում են պատին՝ ի ցույց բոլոր անցորդներին ու քաղաք եկողներին։ Արամը Նյուքար Մադեսի աշխարհը՝ Մարաստանը, մինչև Զարասպ լեռը իրեն է ենթարկում, դարձնում հարկատու։

Հարևան Ասորեստանում գահ է բարձրանում Նինոսը, որին երկար տարիներ հանգիստ չէր տալիս իր նախնի Բելի սպանության հիշատակը։ Նա վրեժխնդրության դավեր էր որոճում՝ քաջ Հայկի սերունդներին արմատից ոչնչացնելու և սպասում էր հարմար ժամանակի։

Նինոսը տեսնելով Արամի քաջություններն ու հադթանակները, առերևույթ բարեկամ է ձևանում, հրամայում է նրան աներկյուղ վարել իր իշխանությունը, անգամ նրան մարգարտե վարսակալ կրելու իրավունք է տալիս և իր երկրորդը համարվելու պատվավոր կոչում։

Նա հերոս է որորվհետև պաշտպանել է իր հայրենիքը թշնամիներից ունեցել է իր բանակը ազգը և եղել է խիզախ